56556 դիտում
11:55 16-04-2022
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ քաղաքացին ահազանգել է, որ «Կարգո Շին» և «Բլոկ Շին» ՍՊԸ տնօրենները ծեծի են ենթարկել իր բարեկամին, նրանից վերցրել հողի սեփականության փաստաթղթերը, տան վկայականն ու ավտոմեքենան
SAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 15-ին ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Գեղիի շինանյութի բազայում ոմն Գագոն և մոտ 15 անձինք նախորդ օրը ժամը 20։00-ից մինչև 02։00-ն ընկած ժամանակահատվածում զրուցել են իր բարեկամի տղայի՝ Արմանի հետ, ինչն այնուհուտև վերածվել է ծեծկռտուքի, որից հետո նշված անձինք սպառնացել են, որ Արմանը չհամարձակվի դիմել ոստիկանություն, ապա վերցրել են իր բարեկամի հողի սեփանակության փաստաթղթերը, տան վկայականը և ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մխիթարյանի գլխավորությամբ։
Մինչ ահազանգող քաղաքացին նաև բողոքել է, թե Նաիրիի ոստիկաններն իր հեռախոսազանգը թողել են անհետևանք, ոստիկաններն, առանց աղմուկի, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ոմն Արմանը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ս․-ն, իսկ ոմն Գագոն Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Գագիկ Մ․-ն։
Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 15-ին ժամը 20։00-ից մինչև 23։50-ն ընկած ժամանակահատվածում նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ Գագիկ Մ․-ի եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Մ․-ն, մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արմեն Ս․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Գագիկ Մ․-ն աշխատում է «Կարոգ Շին» ՍՊԸ տնօրեն, իսկ Գարիկ Մ․-ն «Բլոկ Շին» ՍՊԸ տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)