2535 դիտում
16:05 21-06-2019
«Բարսելոնան» Նեյմարի համար ՊՍԺ-ին առաջարկել է 100 մլն եվրո և Կոուտինյոյին
«Բարսելոնան» շարունակում է քայլեր ձեռնարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ:
Կատալոնական ակումբը փարիզցիներին Կոուտինյոյի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել. 100 մլն եվրո և կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:
Վատ հարաբերությունների պատճառով ակումբները ուղիղ կոնտակտի չեն գնում, այլ միայն՝ միջնորդների շնորհիվ: Այս հարցում նրանց օգնում են գործակալներ Պինի Զահավին և Կիա Զուրաբչանը (Կոուտինյոյի գործակալը): Բանակցությունները սպասվածից ավելի լավ են ընթանում:
ՊՍԺ-ին դուր է գալիս Կոուտինյոյի տեղափոխության հետ կապված տարբերակը, իսկ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին: Կատալոնացիները ՊՍԺ-ին առաջարկել էին ընտրել Իվան Ռակիտիչ – Սամյուել Ումտիտի զույգից որևէ մեկին, որպեսզի ավելի քիչ վճարեն, սակայն Կոուտինյոյի տարբերակը՝ գումարած 100 մլն, առավել հավանական է:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կոուտինյոն պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ:
Նմանատիպ նյութեր
2764 դիտում
19:02 16-07-2019
«Բարսելոնան» ՊՍԺ-ին Նեյմարի դիմաց առաջարկել է Դեմբելեին, Կոուտինյոյին և 40 մլն եվրո
10621 դիտում
17:02 12-01-2018
«Ռեալը» պատրաստվում է 400 մլն եվրո առաջարկել ՊՍԺ-ին՝ Նեյմարի համար
2451 դիտում
14:24 04-04-2016
ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնային» Նեյմարի համար վճարել 193 մլն եվրո
Այս բաժնից
1741 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1426 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1228 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին