211652_close_icon
views-count2812 դիտում article-date 19:02 16-07-2019

«Բարսելոնան» ՊՍԺ-ին Նեյմարի դիմաց առաջարկել է Դեմբելեին, Կոուտինյոյին և 40 մլն եվրո

«Բարսելոնան» շարունակում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Ակումբները բանակցություններ են վարում, սակայն ոչ թե ուղիղ, այլ՝ միջնորդավորված: Փարիզցիներին առաջարկել են բրազիլացու դիմաց Ուսման Դեմբելեին, Ֆիլիպե Կոուտինյոյին և 40 մլն եվրո: Սակայն այդ առաջարկը չի բավարարում ՊՍԺ-ին: Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին ցանկանում է Նեյմարի դիմաց ստանալ նույնքան գումար, որքան ծախսել է 2017-ի ամռանը նրանց ձեռք բերելիս՝ 222 մլն եվրո: Ալ-Հելայֆին միջնորդներին հայտնել է, որ 300 մլն եվրոյից պակաս ոչ մի առաջարկ չի քննարկելու: Ներկայումս նման գումարը անհասանելի է կատալոնացիների համար:

Նմանատիպ նյութեր