211652_close_icon
views-count2526 դիտում article-date 12:05 22-06-2019

Թրամփը Իրանին հարվածելու մասին որոշումը չեղարկելիս հաշվի է առել Fox News հեռուստաալիքի մեկնաբանի կարծիքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ավիահարված հասցնելու մասին որոշումը չեղարկելու ժամանակ լսել է Fox news հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Քարլսոնի խորհուրդը։ Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը։ Թերթը նշում է, որ հաղորդավարը համոզել է Թրամփին նրանում, որ Իրանին հարվածել խորհուրդ տվող նախագահի ադմինիստրացիայի աշխատակիցները գործում են՝ ոչ նախագահի շահերից ելնելով, և եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ, ապա Թրամփը կարող է մոռանալ նախագահական երկրորդ ժամկետի մասին։ Ըստ թերթի՝ Թրամփը երբեմն հետ է կանգնում իր քայլերից Իրանի հաշվում, քանի որ գտնում է, որ Միացյալ Նահանգները չափազանց շատ ուժ և ռեսուրս է վատնել, ինչպես նաև մարդկային կյանք՝ մերձավորարևելյան հատվածում։

Նմանատիպ նյութեր