5001 դիտում
17:45 07-05-2018
Վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտ բեկանելիս հաշվի է առել Պաշտպանի որոշումը
Ազատությունից զրկված անձը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, որ քրեակատարողական հիմնարկը չի ապահովում պատշաճ բուժօգնություն ստանալու իր իրավունքը:
Դիմումի համաձայն՝ մասնագիտացված բժշկական հաստատությունում հետազոտված ազատությունից զրկված անձին քրեակատարողական հիմնարկը նշանակված դեղորայքը տրամադրել է մասնակի, իսկ բժշկի կողմից ամիսը մեկ անգամ ցուցված հետազոտությունն ընդհանրապես չի կազմակերպել:
Բողոքի քննարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը հաստատված է համարել ազատությունից զրկված անձի պնդումները և կայացրել է որոշում՝ ամրագրելով, որ խախտվել են այդ անձի իրավունքները։
Այնուհետև ազատությունից զրկված անձը քրեակատարողական հիմնարկի անգործությունը բողոքարկել է դատական կարգով՝ դատարան ներկայացվող նյութերին կցելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի վերոնշյալ որոշումը:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մերժումն անձը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դռնբաց դատական նիստում ստուգելիս անդրադարձել է նաև Պաշտպանի կայացրած խախտման որոշմանը:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է անձի վերաքննիչ բողոքը, բեկանել է ստորադաս դատարանի որոշումը և գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Նմանատիպ նյութեր
2523 դիտում
12:05 22-06-2019
Թրամփը Իրանին հարվածելու մասին որոշումը չեղարկելիս հաշվի է առել Fox News հեռուստաալիքի մեկնաբանի կարծիքը