211652_close_icon
views-count2709 դիտում article-date 10:49 22-06-2019

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների հետ․ «Ազատություն»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների հետ, կապված երկրի իրավիճակի հետ: Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար և ԵՄ գրասենյակի ղեկավարները: Հաղորդում է [url=https://www.ekhokavkaza.com/a/30013253.html]«Ազատությունը»[/url]։ Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ հասարակակն համաձայնության հասնելու և բևեռացումը մեղմացնելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացմանն ուղղված մտադրություններ և գաղափարներ։ «Վրաստանի նախագահի խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, Վրաստանը կայունության օջախ է, հետևաբար, հեշտ է գուշակել, թե ում է ձեռնտու Վրաստանում իրավիճակի լարվածությունը ապակայունացումը»,- նշված է Վրաստանի նախագահի մամլո ծառառության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր