2125 դիտում
14:56 22-06-2019
Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են, բոլոր իշխանությունների հետ իմ հարաբերությունները եղել են նորմալ, քանի որ ընտրություններով արդար ընտրվել եմ, ոչ թե ընտրակաշառքներով, ժողովուրդն է ինձ ընտրել:
Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/519892.html?fbclid=IwAR1qk9Wg7-3Y37bezZBR3aA79icgbU3x2twAXBl2fxXnriI1iSoJvA7ODDE]News.am[/url]-ը, այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով ԲՀԿ քվոտայով է առաջադրվել:
«Երբ հեղափոխության ժամանակ ժողովուրդը եկավ քաղաքապետարանի դիմաց, ասեց՝ միանո՞ւմ եք մեզ, ես իջա, ասացի, որ իհարկե, միանում եմ, ժողովուրդ ջան: Ասացի՝ Եթե չեք ուզում ինձ, ես կարող եմ հրաժարական տալ: Միաձայն պատասխանեցին՝ ուզում ենք քեզ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը միշտ աշխատել է օրենքներով Սահմանադրությամբ եւ ՏԻՄ օրենքով, իր մոտ կանոններ չեն փոխվել:
Նա հավաստիացրեց, որ իշխանությունների կողմից չի եղել պաշտոնից հեռանալու հորդոր. «Մեզ ժողովուրդն է ընտրել, ժողողվուրդը կարող է ասել՝ հեռացիր կամ մնա»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Վարդան Ղալումյանը պատասխանեց. «Կորոշեմ, ամեն ինչն էլ հնարավոր է: Ոչինչ չեմ բացառում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/519892.html?fbclid=IwAR1qk9Wg7-3Y37bezZBR3aA79icgbU3x2twAXBl2fxXnriI1iSoJvA7ODDE]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16477 դիտում
14:37 24-02-2015
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը չի բացառում, որ ինքը ևս կլքի ԲՀԿ-ն
2596 դիտում
06:51 14-09-2015
Վարդան Ղալումյանը վերընտրվեց Իջևանի քաղաքապետ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»