34679 դիտում
20:52 22-06-2019
Կալավանի հարակից բնական լճերում տրիտոններ են բաց թողնվել. ՖՈՏՈՇԱՐՔ
Time-Land հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր շուրջ 100 տրիտոններ են բաց թողնվել Կալավանի հարակից բնական լճերում:
Հուսով ենք Կարմիր գրքում գրանցված այս կենդանատեսակը կտարածվի Հայաստանի լճերում:
Հ.Գ. Մի օր էս դրակոնները կմեծանան ու Դեյեներիսի հետ մոխիր կդարձնեն բոլորիս ))))»:
[i]Տրիտոնը տարածված է Հեռավոր Արևելքում, Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում, Չինաստանում և Կորեայում: Ապրում է լեռնային գետակներում:
Ամբողջ կյանքն անցկացնում է ջրում կամ խոնավ տեղերում, քարերի տակ, ուր չեն հասնում արևի ճառագայթները: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության և միջազգային կարմիր գրքերում:
Երկարությունը հասնում է 20 սմ-ի, որի ուղիղ կեսը կազմում է պոչը, որը ունի գլանաձև տեսք: Ունի բաց գորշավուն գունավորում, մարմնի վրա նկատվում են թույլ արտահայտված բծեր:
Նախկինում շնչել է թոքերի միջոցով: Էվոլյուցիայի ընթացքում թոքային շնչառությունը վերացել է՝ վերջինիս ջրային կենսակերպին անցնելուն զուգընթաց:
Ջրում շնչում է բերանի լորձաթաղանթով և մաշկով: Կենդանատեսակի անվանումը պայմանավորված է ոչ սեռահասուն և երբեմն նաև սեռահասուն ձևերի մատների ծայրերնի նշմարված եղջերային ճիրանների շնորհիվ:[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
15510 դիտում
23:56 26-06-2022
Երևանի թռչնաշուկայում վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը և վաճառքն արգելված են օրենքով. Սամվել Պիպոյան
5004 դիտում
10:29 13-02-2018
Արմաշի լճերում թռչունների որս է կատարվում. «Փաստ»
14153 դիտում
19:35 17-06-2021
Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Քարվաճառի Ալ լճերում. razm.info
Այս բաժնից
694 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
919 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
850 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել