211652_close_icon
views-count49379 դիտում article-date 21:42 22-06-2019

Բաղրամյան 26-ի դիմաց հավաքված քաղաքացիներն ասում էին. պատգամավորն ու ավագանու անդամը 7 երգ գիտեն, 7-ն էլ՝ «մուտիտի» մասին. բժշկական փորձաքննությամբ հերքվել է նրանց տարածած սուտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ժամից ավելի է, Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր ոչ թե բողոքի ակցիա են իրակայանցնում, այլ փորձում են քաղաքացիներին իրազեկել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը,՝ խախտելով անմեղության կանխավարկածը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի 2 ծառայակիցների անհիմն մեղադրում են չարած բանի համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում անհիմն կալանավորված ոստիկանության աշխատակից Անդրանիկ Խաչատրյանի հայրն ասում էր. «Մենք այսօր հավաքվել ենք Բաղրամյան 26-ում, որպեսզի հանրությանը պատմենք այն ճիշտ իրողությունը, որը կատարվել է Դավիթաշենում: Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ամբիոնից ստել է, թե ոստիկանության աշխատողները հարբած վիճակում բերման են ենթարկել մի քաղաքացու, որը փակել է իր խանութի դուռը, որպեսզի տուն գնա: Իբր մոտեցել են 2 ոստիկան, անհիմն պատճառաբանությամբ սկսել քաշքշել այդ քաղաքացուն, ծեծել նրան, ծեծելով նստացրել մեքենան, մեքենայի մեջ ծեծել են, այնուհետև հասել են բաժին, բաժնի մոտ նորից ոստիկաններ են մոտեցել, սկսել են նորից ծեծել այդ քաղաքացուն, որից հետո տարել են բաժին ու ծեծել, հետո իմացել են, որ այդ խանութը այդ տղայինն է, թաղայինն է իբր ասել: Ասել են, դե, եթե խանութը քոնն է, գնա: Մինչդեռ Գորգիսյանի խոսքերը բացարձակապես անհիմն են, վարկաբեկում են ՀՀ ոստիկանությանը, և ճշմարտությունը հետևյալն է. մեր վարչապետի և ոստիկանապետի հրամանով ուժեղացված ծառայություն է կատարվել ոստիկանների կողմից: Այդ գիշեր, ժամը 01:00-ի կողմերում, ոստիկանները Դավիթաշենի իրենց տարածքում ծառայություն իրականացնելիս տեսել են մի երիտասարդի, կեպկան գլխին, թրաշով, ծնկաչոք վիճակում, ձեռքը մտցրած դռների արանքը: Տղաները տեսել են, որ այդպես ծնկաչոք, ինչ որ բան է անում, մոտեցել են նրան: Մոտենալով քաղաքացուն, քանի որ քրեականի աշխատող են եղել, ոստիկանի համազգեստով չեն եղել, ցույց են տվել իրենց վկայականներն ու ներկայացել որպես ոստիկանության քրեական բաժնի աշխատողներ: Քաղաքացին իրեն ոչ ադեկվատ է պահել, նույնիսկ հայհոյել է ոստիկաններին, ասել է, որ իմ խանութն է, ինչ կուզեմ, կանեմ: Ոստիկաններն ասել են, դե որ դա քո խանութն է, ապա բացի խանութի դուռը, մենք տեսնենք, գնանք: Քաղաքացին չի կարողացել բացել խանութի դուռը, նորից քաշքաշել է կողպեքը, դրանից հետո ոստիկանները նրան խնդրել են որևէ փաստաթուղթ ներկայացնել, որ խանութը իրենն է: Քաղաքացու մոտ ընդհանրապես որևէ փաստաթուղթ չի եղել, ոստիկանները որոշել են քաղաքացուն բաժանմունք տանել, որը գտնվելիս է եղել այդտեղից ոչ հեռու: Բերման ենթարկելու ժամանակ տեսախցիկը ֆիքսել է ամեն ինչ, տեսագրությունը գտնվում է ՀՔԾ-ում: Տղաները տարել են բաժին, այս երիտասարդը իրեն լավ չի պահել, բաժնում սկսել է հայհոյել, ասել է, կտեսնեք, թե ձեր գլխին ինչ եմ բերելու, կիմանաք ես ով եմ, հետո պարզվել է, որ այդ տղան մենակ չէ, ընկերուհու հետ է, որը խանութի մոտ մեքենայում է եղել նստած: Դա իմանալուց հետո երկու ոստիկան գնացել են այդ տղայի ընկերուհու հետևից: Ընկերուհին հաստատել է, որ այդ խանութը իրենն է: Տղաները որոշում են կայացրել և բաց թողել այդ քաղաքացուն, որը բաժանմունքից հեռանալուց տղաներին հետ գրկախառնվել է, համբուրվել, ասել է. ոչինչ, պատահում է, անցած լինի և հեռացել: 2 ժամ հետո ՀՔԾ-ն աշխատողները ներխուժել են ոստիկանության բաժանմունք և ամբողջ բաժնի աշխատողներին տարել են՝ խմածության թեստ վերցնելու: Ոստիկաններից ոչ-ոք խմած չի եղել: Դրանից հետո, պարզվել է, որ բերման ենթարկված տղան քաղքապետարանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի մերձավորն է: Դրանից հետո Խաժակյանը քաղաքապետարանի մոտից լայվ է մտնում, վարկաբեկելով մեր ոստիկանությանը, ասելով, որ ոստիկանները հարբած են եղել, անհիմն ծեծել-ջարդել են իր մերձավորին, և մեր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին կոչ է արել կանգնեցնել այդ բաժնի ոստիկիաններին, և «բաբոչկաներ» կախել նրանց վրա: Դա անհիմն է, և ոստիկանությունը պատիվ է պահանջելու Խաժակյանից՝ սուտ զրպարտության համար: Եվ Ազգային Ժողովից, այսպես ասած՝ «օդում պտտվող տվյալներով», տվյալներ ունենք, որ Խաժակյանի մերձավորը բանակից խուսափելո համար հաշվառված է հոգեբուժարանում: Եվ այս կեղծ փաստերի հիման վրա, որոնք հնչեցրել են Խաժակյանն ու Գորգիսյանը, ՀՔԾ-ի քննիչի համար բավարար է եղել, որպեսզի ավագ լեյտենանտ, ոստիկանության օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանին կալանավորի 309 հոդվածի «պրիմով»՝ խոշտանգման հոդվածով: Այժմ ցանկանում ենք, որպեսզի ժողովուրդն իմանա ճշմարտությունը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր