211652_close_icon
views-count1652 դիտում article-date 19:43 24-06-2019

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը կարևորել է կառույցի ձևավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր