211652_close_icon
views-count1372 դիտում article-date 15:31 11-09-2015

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ՏԻՄ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված սեպտեմբերի 13-ին երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման պատրաստվածությանը վերաբերող հարցերին: Զեկույցով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ, ինչպես միշտ, այս անգամ եւս կարվի հնարավորն ընտրությունները բարձր մակարդակով, բաց եւ թափանցիկ, ժողովրդավարական նորմերին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակացում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր