Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ թաղամասերի գազամատակարարումը մի քանի ժամով դադարեցվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 13.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Արամի, Պուշկինի, Փարպեցու փողոցներով պարփակված թաղամասերի գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։