2044 դիտում
11:46 25-06-2019
Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը. Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:
Ա. Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:
Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-նշել է Աննա Նաղդալյանը:
Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են ներկայացրել քննարկման համար: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում համանախագահներն առաջարկել են «զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»:
Նմանատիպ նյութեր
2972 դիտում
12:44 13-03-2020
Ադրբեջանում ժողովրդավարության ցածր չափանիշները խոչընդոտ են խաղաղ գործընթացի համար. Աննա Նաղդալյան
2954 դիտում
18:36 24-07-2020
Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրված է մեկնաբանում բանակցային գործընթացի էությունը․ Աննա Նաղդալյան
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»