1407 դիտում
13:53 25-06-2019
Բարեղամ Հարությունյան. Ցանկացած դժվարություն հաղթահարելի է
Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ հաղթահարեց բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը։
52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 4։1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/24/1128267/]առավելության[/url] հասավ Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևի նկատմամբ:
Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց հաղթանակը:
«Շատ ծանր մենամարտ ստացվեց, բայց հաջորդը կլինի ավելի լավը։ Դժվար էր Մինսկում մենամարտել երկրպագուների աջակցության ներքո հանդես եկող բելառուս մարզիկի հետ, բայց ցանկացած դժվարություն հաղթահարելու համար է»,- ասաց Բարեղամ Հարությունյանը:
Քառորդ եզրափակչում Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի իսպանացի Գաբրիել Էսկոբարը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3184 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1081 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը