211652_close_icon
views-count3857 դիտում article-date 11:10 18-08-2019

Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին

Օգոստոսի 23-ին` ժամը 19։00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։ Փառատոնը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք» «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Թնջրե» (Արցախի Հանրապետություն), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի» խմբերը: Փառատոնի մասնակից խմբերը կներկայանան կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև կցուցադրվեն Վարդապետի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր։ «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնի իրականացումը մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:

Նմանատիպ նյութեր