211652_close_icon
views-count3863 դիտում article-date 11:52 26-06-2019

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդները կայցելեն Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կկայանա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը: Համահայկական հավաքին կմասնակցի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 250 եկեղեցասեր երիտասարդ: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուխտագնացությունը ավանդաբար կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Երիտասարդական հավաքի մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս տարի հավաքի գործնական մասը լինելու է նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդ ակտիվիստների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, քույր թեմերի (Հայաստան-Սփյուռք) համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր ու կազմակերպված միջոցառումների նախագծմանը: Անցյալ, 2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեցավելի քան 400 երիտասարդ: Հավաքի մասնակիցները հանդիպեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր