746 դիտում
17:49 22-10-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է ևս ութ միլիոն ռուբլի գումար, Կանադայի հայոց թեմից՝ երկու հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար։
Ռումինիայի հայոց թեմից ստացվել է տասներեք հազար երեք հարյուր ԱՄՆ դոլար, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցուց՝ հինգ հազար եվրո, Միլանի համայնքից՝ երկու հազար երեք հարյուր եվրո գումար։
Բարերար Հարություն Մխչյանի կողմից հատկացվել է տասը հազար ԱՄՆ դոլար։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը