211652_close_icon
views-count1612 դիտում article-date 15:29 26-06-2019

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը տիկին Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու արդեն իրականացված աշխատանքները: Քննարկվել է Մայր Աթոռի և «Իմ քայլը» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հետ համատեղ կրթական, սոցիալական, առողջապահական ծրագրեր իրականացնելու, համատեղ համագործակցության մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր