211652_close_icon
views-count1716 դիտում article-date 16:52 26-06-2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները 1650 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր