1731 դիտում
20:56 26-06-2019
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին միայն պոտենցիալ հակառակորդ է համարում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին Միացյալ Նահանգների հակառակորդ չի համարում, բայց համարում է պոտենցիալ հակառակորդ: Այդ մասին նա նշել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Tass գործակալությունը։
«Ես Ռուսաստանին հակառակորդ չեմ համարում, բայց նա պոտենցիալ հակառակորդ է»,-ասել է Թրամփը։
Վերջինս այդ մասին հիշատակել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից կազմակերպության բյուջե իրենց մուծումները կատարման հետ կապված իրադրության համատեքստում:
«Գերմանիան Ռուսաստանին միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ է վճարում Էներգետիկայի համար: Նրանք Ռուսաստանին միլիարդավոր դոլարներ են տալիս և, այդուհանդերձ, ենթադրվում է, որ մենք պետք է պաշտպանենք Գերմանիային: Իսկ Գերմանիան հրաժարվում է վճարել: Նրանք ՆԱՏՕ-ին չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն։ Նրանք միլիարդավոր դոլարներ են վճարում պոտենցիալ հակառակորդին, որից մենք, ինչպես ենթադրվում է, պետք Է նրանց պաշտպանենք»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը։
Նմանատիպ նյութեր
919 դիտում
10:40 04-07-2023
Եվրոպացիների մեծ մասը Ռուսաստանին համարում է հակառակորդ, Չինաստանին՝ գործընկեր. հարցում․ «Ամերիկայի ձայն»
985 դիտում
11:17 19-10-2024
ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով
1386 դիտում
11:47 17-03-2014
Քաղաքական խաղը շարունակվում է` ԱՄՆ-ն Իրանին համարում է պոտենցիալ գործընկեր. տեսանյութ
Այս բաժնից
766 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
574 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
580 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը