211652_close_icon
views-count1389 դիտում article-date 11:47 17-03-2014

Քաղաքական խաղը շարունակվում է` ԱՄՆ-ն Իրանին համարում է պոտենցիալ գործընկեր. տեսանյութ

Իրանը դուրս է գալիս ճգնաժամից և վերականգնում է իր հեղինակությունը միջազգային հարթակում: Նախագահ Ռոհանիի վարած քաղաքականությունը ստիպում է գերտերություններին հաշվի նստել Իրանի կարծիքի հետ աշխարհաքաղաքական գործընթացներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին միջսիրիական բանակցություններին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան: ԱՄՆ-ն Իրանին տարածաշրջանում պոտենցիալ գործընկեր է դիտարկում: Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կթուլացվեն աստիճանաբար՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի իրականացման շրջանակներում: Սպիտակ տունը պատժամիջոցները կասեցնելու է աստիճանաբար միայն այն պատճառով, որ միանգամից դա անել չի կարող: Իրանը կօգտագործի Թուրքիայում տիրող քաղաքական ճգնաժամը Տարածաշրջանում գերակայությունը վերահաստատելու համար: Իրանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը Թուրքիայում կներկայացնի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Առաջիկայում Թուրքիա կայցելի նաև Իրանի նախագահը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/24275]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր