211652_close_icon
views-count1513 դիտում article-date 22:12 26-06-2019

Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը պարտվեց 1/4 եզրափակիչում

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ) ավարտեց պայքարը երկրորդ Եվրոպական խաղերում։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Գրիգորյանը կիսաեզրափակիչի ուղեգրի համար մենամարտեց Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ և 0։5 հաշվով պարտություն կրեց։ Անուշ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովային։ Հունիսի 26-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) ևս պարտվել են 1/4 եզրափակիչում։ Այսօր պայքարի դուրս կգան նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Նմանատիպ նյութեր