211652_close_icon
views-count3784 դիտում article-date 12:53 27-06-2019

Կոտայքի մարզում հանքային ջրի շշալցման գործարանը 3 տարում կստեղծվի 134 աշխատատեղ` 422 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություն տալ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին: Նշենք, որ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում էր սկսել 2019 թվականի մայիսից, սակայն առաջացան որոշ խնդիրներ և հետաձգվեց մինչև սեպտեմբերի վերջ։ Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 1.12 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 14 աշխատատեղ։ Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված էր կատարել 13,2 մլրդ դրամի ընդհանուր ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 115 մլն դրամի չափով և կատարել ցանկով հաստատված ամբողջ ներմուծումը, այժմ երկրորդ փուլի շրջանակներում նախատեսում է ներմուծել ևս 228,4 մլն դրամի չափով ապրանքներ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 134 նոր աշխատատեղ` 422 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր