211652_close_icon
views-count2035 դիտում article-date 14:03 27-06-2019

Տավուշի 10 գյուղերում հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման համար պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացվեց 187,9 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 187,9 մլն դրամ՝ Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման նպատակով: Հարցը ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ այդ գումարի մի մասը ծախսվելու է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 0.4 կվտ մալուխային ցանցի և էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի կառուցման նպատակով:

Նմանատիպ նյութեր