2749 դիտում
14:14 21-05-2020
Պահուստային ֆոնդից 124,9 մլն դրամ հատկացվեց մշակութային օբյեկտների վերանորոգման համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124,86 մլն դրամ մշակութային օբյեկտների վերանորոգման, ամրակայման համար:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թվարկեց այդ օբյեկտների ցանկը.
Շիրակի մարզում՝
Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում` 8382,9 հազար դրամ։
Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում` 10900,0 հազար դրամ։
Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում` 19475,0 հազար դրամ։
ՀՀ Վայոց Ձորի մարզում`
Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում` 19153,0 հազար դրամ։
ՀՀ Արագածոտնի մարզում`
Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում` 19332,0 հազար դրամ։
ՀՀ Արարատի մարզում`
Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում` 1622,4 հազար դրամ։
Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում` 9763,5 հազար դրամ։
ՀՀ Լոռու մարզում`
Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում` 2367,2 հազար դրամ։
ՀՀ Կոտայքի մարզում`
Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում` 32890,6 հազար դրամ։
Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում 176221,2 հազար դրամ։
Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում 76883,6 հազար դրամ։
Բացի վերը թվարկվածից, նախագծով գումար է հատկացվում նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար` 37080,0 հազար դրամ:
«ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈ» քանդակի վերականգնման, ՀՀ Լոռու մարզի գ. Դսեղ տեղափոխման և տարածքի բարեկարգման համար Նախագծով հատկացվում է 8388,0 հազար դրամ:
Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են` պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը:
Նախագծի անհրաժեշտությունը ելնում է այն հանգամանքից, որ վերջին տարիներին Հայաստանում պետական բյուջեից միջոցներ են հատկացվում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքների համար, սակայն դեռևս շարունակում է խնդիր մնալ կիսաքանդ կամ խոնարհված հուշարձանները վերականգնումը։
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
14:41 21-07-2022
Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց. հայտնի է՝ ինչի վրա է այն ծախսվելու
2062 դիտում
13:51 05-09-2019
ՔԿՀ-ների կապիտալ վերանորոգման համար պահուստային ֆոնդից կհատկացվի 170 մլն դրամ
Այս բաժնից
469 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
442 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է