211652_close_icon
views-count1619 դիտում article-date 23:18 27-06-2019

Միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկվել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանըառանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները: Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարևոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման,բարձրակարգ մասնագետների պատրաստման ևոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը: Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործոթւյան ոլորտի հետևողական զարգացման գործումպետության դերի վերաբերյալ: Ամենամսյա պարբերականությամբ կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների շուրջ կողմերի մոտեցումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր