211652_close_icon
views-count2423 դիտում article-date 20:07 27-06-2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացվել է քաղաքացիների հերթական ընդունելություն

Հունիսի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության եկած քաղաքացիներից մեկի հարցը վերաբերում էր դատապարտյալ որդու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը և վերջինիս առողջական խնդիրներին: Ծառայության պետը, մանրամասն լսելով և ուսումնասիրելով ներկայացված դիմումը, ծանոթացրեց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգին, ինչպես նաև տեղեկացրեց, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության և սպասարկման շրջանակներում նշված դատապարտյալը կվիրահատվի: Ընդունելության եկած քաղաքացիներից մեկի բարձրացրած հարցը առնչություն չուներ Քրեակատարողական ծառայության հետ, ըստ այդմ Ա. Մխոյանն ուղղորդեց նրան դիմել համապատասխան մարմինների: Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին Ա. Մխոյանին ընդունելության և աջակցության համար: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր