211652_close_icon

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացվել է քաղաքացիների հերթական ընդունելություն

views-count1716 դիտում article-date 23:18 28-03-2019
Մարտի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որը, համաձայն սահմանված կարգի, տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի: Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում սոցիալական էին՝ կապված աշխատանքի և կենսաթոշակային խնդիրների հետ: Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը քաղաքացուն ներկայացրեց օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու հիմքերը, իսկ աշխատանքի ընդունվելու հետ կապված հարցի համար համապատասխան ստորաբաժանման պետին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքացու դիմումը և հնարավորության դեպքում աջակցել դիմումատուին: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր