211652_close_icon
views-count5018 դիտում article-date 12:23 28-06-2019

Ավտոներկրողները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց. Tert.am

Ավտոներկրողները կրկին կառավարության դիմաց իրականացնում են բողոքի ակցիա՝ «Ընդդեմ բազմաթիվ ապօրինությունների» կարգախոսով։ Հայնտում է [url=https://www.tert.am/am/news/2019/06/28/Protest/3036906]Tert.am[/url]-ը։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ապօրինությունների շղթան սկսում է Բագրատաշենի անցակետից, այնուհետև տարածվում բոլոր գործընթացներում՝ գների սահմանումից մինչև հաշվառում: Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծում են, որ ակցիայի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում են, որպեսզի հանձնարարական տա իրավապահ մարմիներին բացահայտել ապօրինությունները և մեխանիզմներ մշակել դրանք բացառելու ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/28/Protest/3036906]Tert.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր