7225 դիտում
14:32 03-03-2020
Վրացական ընկերությունը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները․ մեզ հասնում են ոչ մեր գնած ավտոմեքենաները․ ավտոներկրողները բողոքի ակցիա արեցին ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա են անում: Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի՝ մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասները պետք է ամբողջությամբ փոխհատուցի, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/03/protest/3225910?fbclid=IwAR3ocBNzokE6DjkI3e75G7BNnhbgsTx-Apqq1M3JXLfXxWs0IDywg1v1uPA]Tert.am[/url]-ը։
Ընկերությունը ունի նաև ավելի քան 40 ներկայացուցիչ Հայաստանում: Սակայն 2019 թ. օգոստոսից սկսած՝ ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենայի պատճառված վնասները: Խոսքը մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլարի մասին է:
Բողոքի ակցիայի մասնակից ավտոներկրող Էրիկ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց այն երեք խնդիրները, որոնց լուծման պահանջով էլ իրականացնում են ակցիան: Նրա խոսքով՝ խնդիրը ոչ միայն մասնակիցներինն է, այլև՝ պետությանը:
«Առաջին խնդիրն այն է, որ մենք աշխատել ենք վրացական ընկերության հետ, որի հետ ունենք պայմանավորվածություն, ըստ որի՝ եթե մենք մեքենան գնում ենք, տեղափոխում ենք Երևան, այն վնասվելու դեպքում՝ ընկերությունը պարտավոր է փոխհատուցել մեքենայի վնասի գումարը: Միշտ այդպես է եղել, բայց վերջին ժամանակներում, երբ արդեն մեքենաների հոսքը քչացել է՝ մաքսազերծման հետ կապված փոփոխություններով պայմանավորված, ընկերությունը հրաժարվել է վճարել մեր գումարները»,-ներկայացրեց ավտոներկրողը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2020/03/03/protest/3225910?fbclid=IwAR3ocBNzokE6DjkI3e75G7BNnhbgsTx-Apqq1M3JXLfXxWs0IDywg1v1uPA]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5015 դիտում
12:23 28-06-2019
Ավտոներկրողները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց. Tert.am
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան