Սպիտակ տան հայտարարությունը Թրամփ-Պուտին հանդիպման վերաբերյալ
Ճապոնական Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկուկես ժամանոց հանդիպման ավարտից հետո Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ:
Թվիթերյան [url=https://twitter.com/WhiteHouse]միկրոբլոգում[/url] հրապարակված հայտարարությունում նշվում է, որ թե՛ Թրամփը և թե՛ Պուտինը համամիտ են այն հարցում, որ Վաշինգտոն-Մոսկվա երկկողմ հարաբերությունների բարելավումը բխում է երկու պետությունների, ինչպես նաև համայն աշխարհի շահերից:
«Բացի այդ, նախագահները քննարկել են Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտարարել է Սպիտակ տունը: