211652_close_icon
views-count1987 դիտում article-date 22:03 28-06-2019

Մինսկ-2019. Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) կպայքարի երկրորդ Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց իռլանդացի Ռեգան Դալիի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։ Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պայքարելու է վրացի Սախիլ Ալախվերդովի հետ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին: 1/4 եզրափակիչում էլ Հովհաննիսյանը մենամարտեց ռումինացի Կոսմին Գիրլեանուի հետ և 4:1 հաղթանակ տարավ: Հունիսի 28-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում։ Այսօր ռինգ դուրս կգա նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ)։

Նմանատիպ նյութեր