211652_close_icon
views-count28591 դիտում article-date 22:42 28-06-2019

Կարեն Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. նրա մասնակցությամբ առերեսում է կատարվել. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/165052?fbclid=IwAR2n7znXlhLEyfbKkH7opEPHwizzSoP8XSibgwh-s2CvIogK-Ltk68-gk1w]Armtimes.com[/url]-ը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Նա այժմ էլ մեղադրյալ է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով: Մինչ այդ Կարեն Գրիգորյանը մեղադրվում է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ մասնավորապես հոր՝ Մանվել Գրիգորյանի եւ մի շարք այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Կարեն Գրիգորյանը այժմ մեղադրվում է նաեւ մի քանի դրվագներով առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար: Նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվելու երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը մի շարք անձինք որպես աշխատող են գրանցվել Էջմիածնի համայնքապետարանում, սակայն աշխատանքի չեն հաճախել եւ փաստացի զբաղված լինելով այլ աշխատանքով համայնքային բյուջեից ստացել են աշխատավարձ: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/165052?fbclid=IwAR2n7znXlhLEyfbKkH7opEPHwizzSoP8XSibgwh-s2CvIogK-Ltk68-gk1w]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր