Դուբայի ղեկավարի կինը փախել է Գերմանիա՝ վերցնելով խոշոր գումար
Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի էմիրաթի կառավարիչ, շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումի կինը փախել է երկրից՝ իր հետ վերցնելով 39 միլիոն դոլար:
Արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեյնը 11-ամյա դստեր և 7-ամյա զավակի հետ հեռացել է Գերմանիա, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել: Հայա Գերմանիա փախչելիս հետը վերցրել է 39 մլն դոլար: Նշվում է, որ նա ամուսնալուծվելու համար փաստաթղթեր է ներկայացրել
Այս առթիվ ԱՄԷ-ի և Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում: Դուբայի ղեկավարը մի քանի անգամ դիմել է գերմանական իշխանություններին՝ պահանջելով իրեն հանձնել կնոջն ու երեխաներին, սակայն մերժում է ստացել: