211652_close_icon
views-count2511 դիտում article-date 21:58 30-06-2019

Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանից հեռացրել են Թերեզա Մեյի մոմե արձանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյի մոմե արձանը հեռացրել են մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանի հավաքածուից: Նման որոշում է կայացվել զբոսաշրջիկների մոտ համբավ վայելող թանգարանի այցելուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով: Մոմե արձանը, որը պատրաստելու համար ծախսվել է 150 հազ. ֆունտ, ուղարկել են պահեստ, թափուր թողնելով համար 10 դռան մոտ գտնվող տեղը: Մեյը պատկերված էր թղթապանակը ձեռքին: Այժմ նրա արձանը կընկերակցի պետության այլ ղեկավարների արձաններին, որոնք պահպանվում են թանգարանի պահեստներում: Նրանց թվում են բրիտանական բոլոր վարչապետերը՝ սկսած 1855 թվականից, բացառությամբ՝ Նևիլ Չեմբերլենը (1937-1940), Ալեքսանդր Դուգլաս-Հյումը (1963-64) և Գորդոն Բրաունը (2007-2010), որոնք չեն հաղթահարել համընդհանուր ընտրությունների արդյուքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր