211652_close_icon
views-count1096 դիտում article-date 22:08 27-05-2015

Մադամ Տյուսոյի թանգարանը «ծերացրել» է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի մոմե ֆիգուրը

Լոնդոնի մադամ Տյուսոյի թանգարանը «ծերացրել» է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի մոմե ֆիգուրը: Դա արվել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի նոր նստաշրջանի խորհրդարանի առջև ելույթի նախաշեմին: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով բրիտանական «The Independent»-ին, նկարիչների թիմն աշխատել է վարչապետի արձանիկի վրա, որպեսզի պատկերի նրա արտաքինում տեղի ունեցած փոփոխությունները: Մասնավորապես, մոմե Քեմերոնին ավելացրել են կնճիռներ և ալեհերություն: Թանգարանի PR մենեջեր Նիկոլ Ֆենները նշել է, որ վարչապետը համարվում է իրենց ամենալուսանկարահանվող ֆիգուրներից մեկը, այդ իսկ պատճառով էլ հենց հայտնի է դարձել նրա վերընտրվելու մասին, թանգարանում սկսել են աշխատանքները:

Նմանատիպ նյութեր