211652_close_icon
views-count1297 դիտում article-date 21:18 01-07-2019

Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը խոսել են գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։ Անդրադարձ է եղել նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր