211652_close_icon
views-count841 դիտում article-date 18:33 04-08-2023

ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄԷ նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության նոր հեռանկարների լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան պաշտոնի ստանձնման կապակցությամբ և նշել, որ դեսպանն իր աշխատանքային գործունեությունը Հայաստանում սկսում է մի փուլում, երբ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են ակտիվ զարգացման փուլում: Նախարարը նաև վստահեցրել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ալ Մուլլան իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեությամբ կաջակցի երկու երկրների միջև հարաբերությունների էլ ավելի խորացմանը և առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության նոր հեռանկարների լայն շրջանակ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը:

Նմանատիպ նյութեր