211652_close_icon
views-count2499 դիտում article-date 22:36 01-07-2019

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ խաղի տոմսերն արժեն 2000 դրամ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին՝ «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ հանդիպման մուտքը կլինի տոմսերով: Սա, իհարկե, նորություն չէ. տոմսերի առկայությունը պարտադիր պայման է ՈւԵՖԱ-ի կողմից: Սակայն այս դեպքում, վերջին տարիների մեջ առաջին անգամ հայկական ֆուտբոլի ակումբային խաղի տոմսերը կլինեն ոչ թե սիմվոլիկ, այլ պարտադիր վաճառքի ենթակա, այն էլ՝ 2000 դրամով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/01/aaa/991642]Armsport.am[/url]-ը: «Ինչպես արդեն տեղյակ եք խաղը տեղի է ունենալու ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում: Ցավոք սրտի չհաջողվեց խաղը կազմակերպել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ հնարավոր կլիներ տեսնել ավելի մեծ թվով երկրպագուներ: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով խաղին ներկա գտնվել ցանկացողների քանակը և մարզադաշտի սահմանափակ նստատեղերը՝ գործելու է ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔ: Տոմսի արժեքը 2000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարևանությամբ), «Տաշիր» առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «Արարատ-Արմենիայի» նորաստեղծ վաճառակետից, կամ, կարող եք պատվիրել առցանց, որի հղումը հասանելի կլինի վաղը: Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է: Խնդրում ենք դրանք ձեռք բերել նախապես», - ասված է «Արարատ-Արմենիայի» տարածած հայտարարության մեջ: «Արարատ-Արմենիա» - ԱԻԿ խաղը կկայանա հուլիսի 9-ին, 18:00-ին:

Նմանատիպ նյութեր