1103 դիտում
14:30 02-07-2019
Սի Ծինպինը Թրամփին կոչ Է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործախարարության ղեկավար Վան Ին: Հաղորդում են չինական լրատվամիջոցները։
«Սի Ծինպինը Օսակայում G20-ի գագաթնաժովում Միացյալ Նահանգներին կոչ է արել ճկունություն հանդես բերելու և մերձենալու հյուսիսկորեական կողմին, մասնավորապես, ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատամամբ պատժամիջոցները»,- ասել է Վան Ին մամուլի ասուլիսի ընթացքում, նրա խոսքը մեջբերում է AFP-ն:
«Անհրաժեշտ Է երկխոսության միջոցով գտնել լուծումը, որը կփարատի բոլոր կողմերի կասկածները»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարության ղեկավարը:
Հունիսի 30-ին Հարավային Կորեա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ի ղեկավարն այցելել Է երկու կորեական պետությունների սահմանի ապառազմականացված գոտի, որտեղ Փանմունջոմ սահմանային կետում հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ: Թրամփը նրա հետ զրույցի ընթացքում անցել է երկու կորեական պետությունների միջև ձգվող սահմանազատիչ գիծը և արել մի քանի քայլ՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը եղել Է ԿԺԴՀ-ի տարածքում։
Նմանատիպ նյութեր
2023 դիտում
11:19 25-02-2021
Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը հաղթանակ է տարել բացարձակ աղքատության նկատմամբ
3152 դիտում
19:58 16-03-2016
Որ ժամերից է պետք ծխահարել այգիները ցրտահարության վտանգը մեղմացնելու համար. Գագիկ Սուրենյան
2320 դիտում
13:55 11-11-2016
Գերմանիան Թրամփին կոչ է արել խիստ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ
Այս բաժնից
937 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
931 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո
1108 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել