211652_close_icon
views-count1580 դիտում article-date 22:38 02-07-2019

Ամստերդամի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է Հայաստանի, հայ ժողովրդի պատմության և հայկական մշակույթի մասին գրականությամբ

Հուլիսի 2-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին հանձնվեցին Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։ Դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին և ամստերդամաբնակ հայերին դեսպան Տիգրան Բալայանը վստահություն հայտնեց, որ այսուհետ գրադարանի ընթերցողները հնարավորություն կունենան առավել համապարփակ և հիմնավոր տեղեկատվություն ստանալ Հայաստանի և նրա պատմության, աշխարհասփյուռ հայության և նրա մշակութային ժառանգության մասին։ Շնորհակալություն հայտնելով Ամստերդամի հանրային գրադարանին արժեքավոր գրականություն նվիրաբերելու համար` գրադարանի գլխավոր տնօրեն Մարտին Բերենդսեն (Martin Berendse) ընդգծեց, որ այն կարևոր ներդրում է քաղաքի զարգացմանն իրենց ներդրումը բերած ժողովրդի պատմությունը և մշակույթը համաքաղաքացիներին ներկայացնելու առաքելությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր