1537 դիտում
21:44 03-07-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
[b]Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստում կայացրած որոշումների վերաբերյալ հայտարարություն[/b]
Կոալիցիայի կառավարման խորհուրդը համապատասխան գրություններ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և 7-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ղեկավարներին, միջազգային կառույցներին և հորդորել է հետ կանչել Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ 25.06.2019թ.-ին ընդունված նախագիծը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, իսկ այդ առաջարկը չընդունելու դեպքում միայն՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը ներկայացնել դրա բացակայող փորձաքննության արդյունքները՝ հիմնավորումը՝ օրենքով նախատեսված բոլոր բաղադրիչներով, հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու նպատակով, ԱԺ նիստի ընթացքում հերքել Իրավաբանների հայկական ասոցիացիայի վերաբերյալ ներկայացված ապատեղեկատվությունը և ստեղծել ԱԺ-ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային խումբ՝ հակակոռուպցիոն մարմնի հայկական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման համար։
ներկայացնող կազմակերպությունները նոր իրավակարգավորումների շրջանակներում նպատակահարմար չեն գտնում 2019 թ.-ի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով մասնակցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ՔՀԿ-ների անդամության համար կազմակերպվող մրցույթին և առաջարկում են Կոալիցիայի անդամ մյուս ՔՀԿ-ներին ևս որդեգրել այդ մոտեցումը՝ գտնելով, որ որևէ կերպ հիմնավորված չէ նշյալ խորհրդի կազմից Կոալիցիային արհեստականորեն դուրս թողնելու մոտեցումը։
[b]Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի
կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյան[/b]
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
15:16 20-12-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
3165 դիտում
20:48 12-03-2018
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր անդամներ և նախագահ է ընտրել
1591 դիտում
16:43 31-01-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»