211652_close_icon
views-count1597 դիտում article-date 16:43 31-01-2019

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի

Հունվարի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը, և միաձայն քվերակությամբ այս պաշտոնում ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի Սահակյանը: Այնուհետև Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի 2019-2023 թվականների Ռազմավարական պլանի նախագիծը, որը քննարկվելուց հետո հաստատվեց կառավարման խորհրդի անդամների կողմերից: Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր Կոալիցիայի կազմում Հայաստանում անցումային արդարադատության հարցով հանձնաժողովի ստեղծմանը: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ Մովսես Արիստակեսյանը: Նա երկշաբաթյա ժամկետում կառավարման խորհրդին կներկայացնի հանձնաժողովի աշխատակարգը և գործողությունների ճանապարհային քարտեզը: Կոալիցիայի կազմում ստեղծվեց նաև հանձնախումբ, որը կզբաղվի Կոալիցիայի անդամության զարգացման հարցերով: Հանձնախմբի նախագահ ընտրվեց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը: Նա նույնպես երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի հանձնախմբի աշխատակարգը և գործողությունների ճանապարհային քարտեզը: Նիստին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն ու դրա վերաբերյալ Կոալիցիայի առաջարկությունները, որոնք քննարկումից հետո հաստատվեցին և հանձնարարվեց Կոալիցիայի քարտուղարությանը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիային, դրանք ամփոփող փաստաթուղթը ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն: Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 97 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր