51204 դիտում
17:52 04-07-2019
Արմավիր քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների համար կուռք է համարվում նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ու ինչքան էլ պայմանները լավ են, օդափոխության խնդիրը մնում է օդից կախված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկում, որտեղ իրենց պատիժն են կրում 700-ից ավելի դատապարտյալներ, ստեղծված են հնարավորություններ, որպեսզի հասարակությունից իրենց մեկուսացված չզգան:
Այնտեղ գործում է գրադարան, մեծ թվով դատապարտյալներ էլ Հայաստանում գործող մի քանի ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների կողմից ստանում են ուսում:
Դասախոսները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Կան բազմաթիվ խելացի ու գիտակ դատապարտյալներ, ովքեր չեն զիջում դրսում սովորող շատ ուսանողների ու վստահ ենք, որ նրանք հասարակություն վերադառնալուց հետո պիտանի են լինելու թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև Արմավիր քրեակատարողական հիմնարկում մեծ տեղ են տալիս Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ասելով. «Նառայի նման մի քանի պատգամավոր ունենայինք՝ քրեակատարողական հիմնարկներում շատ բան կփոխվի: Ճիշտ է, դժգոհելու տեղ չունենք բանտի ադմինիստրացիայից, բայց շատ հարցեր կառավարության առջև Նառայի նման պատգամավորները կարող են բարձրաձայնել:
Էնպես չի, որ հիմա Սայաթ-Նովայի նման սազն առել ու գովում ենք բերդի անձնակազմին, իրականություն ենք ասում: Նրանցից ոչ բողոք ունենք, ոչ էլ պահանջ: Նրանց մարդկային վերաբերմունքը միշտ էլ զգում ենք:
Բայց հարցեր կան, որ նրանք ի զորու են լուծել, իսկ այդ հարցերը կարող են մ բարձրաձայնել պատգամավորները կառավարության անդամների դեմ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատապարտյալներն անգամ թղթին են հանձնել Ն. Զոհրաբյանի նկարը, սակայն այն ավավարտ է մնացել, քանի որ նկարողը ազատվել է, իսկ նկարը իր հետ չի տարել, ասելով. «Հենց Նառային սկսի նկարել, խերս բացվավ, դրա համար էլ նկարս թողում եմ բանտում, որ, ով դիպչի նկարին, երևի նրա խերն էլ կբացվի», ասում էին դատապարտյալները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ինչքան էլ բանտի աշխատակիցները անեն անհնարը՝ նրանց ապրելու պայմանները պատշաճ մակարդակի թողնելու համար, միևնույն է կա լուրջ խնդիր և այդ խնդիրը օդափոխությունն է: Ամառվա այս շոգ եղանակին թե՛ դատապարտյալները, թե՛ բանտի աշխատակիցները անտանելի շոգի պայմաններում են գտնվում բանտում, մինչդեռ, երբ բացվում էր այս բանտը, նախորդ իշխանության ներկայացուցիչները ասում էին, որ այս բանտը եվրոպական չափանիշներին համապատասխան է, իսկ եվրոպական չափանիշներին կհամապատասխանի այն դեպքում, եթե լուծվի օդափոխության խնդիրը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20704 դիտում
14:30 17-11-2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կախված վիճակում հայտնաբերվել է 21-ամյա կալանավորված անձի դին