1162 դիտում
12:07 21-10-2023
Դատապարտյալների մասնակցությամբ «Ես մասնիկն եմ հայրենիքիս» խորագրով հայրենասիրական, մշակութային միջոցառում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Այսօր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել էր հայրենասիրական, մշակութային միջոցառում՝ «Ես մասնիկն եմ հայրենիքիս» խորագրով։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը, ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ուսուցիչները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես է եկել փոխնախարար Լևոնը Բալյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման
կազմակերպիչներին, կարևորելով և քաջալերելով անազատության մեջ հայտնված անձանց պատրաստակամությունը՝ նման միջոցառումների կազմակերպմանն օժանդակելու և ակտիվ մասնակցելու համար։
Միջոցառման հիմնական թեման հայրենիքն էր, նրա պատմությունը և մշակույթը։ Հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները միջոցառումը մեկնարկել են երկրի մասին պատմական ակնարկով՝ մեջբերված հայրենիքին նվիրված ստեղծագործություններով և իրենց հեղինակած հայրենասիրական բանաստեղծություններով։ Նրանց խոսքն ուղեկցվել է երաժշտությամբ և տեսանյութերով։
Ներկայացվել են նաև դատապարտյալների ձեռքի յուրահատուկ, հայրենիքը խորհրդանշող և բազմատեսակ
աշխատանքները, իսկ դատապարտյալ Օնիկ Կարապետյանը ներկաներին հյուրասիրել է հայկական ազգային գաթայով, որը պատրաստել է անմիջապես տեղում, միջոցառման ընթացքում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են