«Մանչեսթեր Սիթին» 70 մլն եվրոյով ձեռք բերեց Ռոդրիին
«Մանչեսթեր Սիթին» հայտարարեց «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիի տեղափոխության մասին:
23-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր:
«Քաղաքաբնակները» իսպանացու համար կվճարեն նրա պայմանագրում ամրագրված հրաժարագինը, որը կազմում է 70 մլն եվրո:
Ռոդրիին ցանկանում էր ձեռք բերել նաև «Բավարիան», սակայն ընտրեց «Սիթին», քանի որ ցանկանում էր խաղալ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: