211652_close_icon
views-count3620 դիտում article-date 15:41 05-07-2019

Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջում է անհապաղ ազատել զավթված նավթային լցանավը

Իրանը պահանջել է Մեծ Բրիտանիայից անհապաղ ազատել նախօրեին զավթված իրանական նավթային լցանավը (Supertanker Grace 1), որն իրանական նավթ էր տեղափոխում Ջիբրալթար, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն, գրում է [url=https://www.dw.com/ru/%D0%B8%D1%80%D0%B0%D0%BD-%D1%82%D1%80%D0%B5%D0%B1%D1%83%D0%B5%D1%82-%D0%BE%D1%82-%D0%B2%D0%B5%D0%BB%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B1%D1%80%D0%B8%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B8-%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82%D1%8C-%D1%82%D0%B0%D0%BD%D0%BA%D0%B5%D1%80-%D0%B2-%D0%B3%D0%B8%D0%B1%D1%80%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D1%80%D0%B5/a-49482525]Deutsche Welle[/url]-ն։ Իրանի արտաքին գերատեսչությունն ընդգծել է, որ լցանավն, ըստ առկա տվյալների, ձերբակալվել էր Միացյալ Նահանգների խնդրանքով: Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը պարտավոր է ի պատասխան ձրբակալել բրիտանական տանկեր, եթե Մեծ Բրիտանիան չլսի Թեհրանի այս կոչ: Նշենք, որ Supertanker Grace 1 լցանավը ձերբակալվել է հուլիսի 4-ի առավոտյան Ջիբրալթարի նեղուցում, կասկածելով որ այն ապօրինի նավթ է մատակարարում Սիրիային, խախտելով ԵՄ սահմանած պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր