4388 դիտում
09:40 06-07-2019
Ինչ ունեցվածք ունի դատավոր Անի Հարությունյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը 2014 թվականին պաշտոնը ստանձնելուց շուրջ 1 տարի անց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 10 անշարժ գույք՝ 7 բնակարան և 3 հասարակական նշանակության շինություն: Հարությունյանը հայտարարգրել է նաև 1 ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի:
Պաշտոնը ստանձնելուց Հարությունյանն ունեցել է 27 մլն 900 հազար դրամի չափով բաժնետոմս և 50 հազար դրամի չափով բաժնեմաս:
Պաշտոնը ստանձնելուց Հարությունյանն ունեցել է 62 մլն դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո:
2015-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2014-ի տարեկան հայտարարագիրը: Այդ շրջանում նրա դրամական միջոցները նույնչափ են մնացել: 2014-ի ընթացքում դատավորն ունեցել է 16 մլն 272 հազար 741 դրամի չափով և 37 հազար դոլարի չափով եկամուտ, որից 5 մլն 41 հազար 741 դրամը գոյացել է աշխատավարձից, 1 մլն 431 հազար դրամը և 4 մլն 800 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 37 հազար դոլարը և 5 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից:
2016-ի փետրվարի 10-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2015-ի տարեկան հայտարարագիրը: 2015-ին Հարությունյանը ձեռք է բերել 2 ավտոտնակ՝ յուրաքանչյուրը 1 մլն 200 հազար դրամով:
Նրա դրամական միջոցները տարեսկզբում եղել են այնքան, որքան պաշտոնը ստանձնելիս, իսկ տարեվերջում փոքրիկ փոփոխության է ենթարկվել՝ դառնալով 59 մլն 600 հազար դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո:
2015-ին Հարությունյանն ունեցել է 6 մլն 241 հազար 395 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
2017 թվականի փետրվարի 15-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2016-ի տարեկան հայտարարագիրը:
2016-ին դատավորը ձեռք է բերել 145 հազար դոլար արժողությամբ բնակարան, սակայն նրա դրամական միջոցները որևէ փոփոխության տարեսկզբում և տարեվերջում չեն ենթարկվել՝ մնալով 59 մլն 600 հազար դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո:
2016-ին Հարությունյանն ունեցել է 34 մլն 353 հազար 806 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 447 հազար 806 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 740 հազար դրամը և 23 մլն 166 հազար դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից:
2018-ի մարտի 30-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը: 2017-ին դատավորը ձեռք է բերել «BMW X4» մակնիշի ավտոմեքենա 31 մլն 941 հազար 660 դրամով, փոխարենը վաճառել է իր «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենան՝ 2 մլն դրամով:
Տարեսկզբում նրա ունեցած 59 մլն 600 հազար դրամը, 350 հազար դոլարը և 200 հազար եվրոն նվազել է, դառնալով 27 մլն 658 հազար 340 դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո: 2017-ին Հարությունյանն ունեցել է 61 մլն 766 հազար 768 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 528 հազար 548 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 273 հազար 20 դրամը և 50 մլն 965 հազար 200 դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից:
2019 թվականի մայիսի 30-ին Հարությունյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը: 2018-ի տարեսկզբում նրա ունեցած 27 մլն 658 հազար 340 դրամը, 350 հազար դոլարը և 200 հազար եվրոն տարեվերջում փոփոխության չեն ենթարկվել:
2018-ին Հարությունյանն ունեցել է 55 մլն 582 հազար 390 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 563 հազար 390 դրամը գոյացել է աշխատավարձից, 10 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից, իսկ 34 մլն 749 հազար դրամը և 4 մլն 270 հազար դրամը գոյացել է 2 տարբեր վարձակալությունների դիմաց ստացված վճարներից:
Դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18250 դիտում
09:07 09-12-2017
Ինչ ունեցվածք ունի «կարտոֆիլասեր» Խոսրով Հարությունյանը. «Ժողովուրդ»
33363 դիտում
09:25 16-10-2019
Ինչ ունեցվածք ունի ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը. «Հայկական ժամանակ»
1708 դիտում
08:31 13-07-2024
Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»