3267 դիտում
18:09 06-07-2019
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և աննախադեպ հաղթանակ արձանագրվեց. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ՀՀ պատվիրակության անդամների ջանքերով չափազանց կարևոր և աննախադեպ հաղթանակ է արձանագրվեց և հնարավոր եղավ կանխել ադրբեջանական խավիարային դիվանագիտության հերթական հակահայկական փաստաթղթի ընդունումը՝ նախնական տարբերակով:
ԵԱՀԿ պատվիրակության անդամների, ԱԳՆ աշխատակազմի, «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցության պատգամավորների շաբաթներ տևած համակարգված, ճիշտ և փաստարկված աշխատանքի արդյունքում բանաձևի նախնական տարբերակից դուրս բերվեց "The Nagorno Karabagh and seven distinct districts of Azerbaijan" ձևակերպումները, փաստաթղթում առանձին դրույթով ընդունվեց Ֆրանսիացի պատգամավոր Ժան Բիզեի կողմից ներկայացված առաջարկը (որն իհարկե հնարավոր էր դարձել պատվիրակության և ԱԳՆ ներկայացուցիչների երկար աշխատանքի շնորհիվ), որում արձանագրվել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների հիման վրա՝ թվարկելով դրանք և հստակ ներառելով նաև ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, որն ի դեպ, տվյալ բանաձևում որևէ տեղ ներառված չէր, ի տարբերություն տարածքային ամբողջականությունը սահմանող սկզբունքի, և վերջապես ընդունվեց մեկ այլ նոր դրույթ, որը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված նոր բանակցային, կառուցողական գործընթացը:
Մեկ այլ փաստաթղթում, առաջին անգամ ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ողջ պարբերություն՝ ողջունելով Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանումը որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Մեր պատվիրակությանը հաջողվեց այստեղ ևս տապալել Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորների՝ այս դրույթի ընդունման դեմ ուղղված քայլերը:
Այս ամենն իրապես նվիրված, ճիշտ աշխատանքի արդյունք էր, չնայած տարիներ շարունակ ԵԱՀԿ ԽՎ-ն անտեսված է եղել որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ և մեր նոր պատվիրակությունը կարելի է ասել զրոյից էր սկսել աշխատանքը, հաստատված կապեր, Հայաստանի նկատմամբ ձևավորված դրական, աջակցող վերաբերմունք, փոխօգնության կամ համագործակցության պայմանավորվածություններ չկային:
Հավելեմ, որ երբ վերջին երեք շաբաթների ընթացքում աղմուկ էր բարձրանում, թե պատգամավորները շատ են գործուղումների մեկնում, ապա հիմնական մասը հենց այս արդյունքն ապահովելու համար էր արվում:
Hayk Konjoryan, Hamazasp Danielyan Համազասպ Դանիելյան Maria Karapetyanyan Lena Nazaryan Ruben Rubinyan Anush Begloian Vahan Kostanyan Arusyak Julhakyan Sargis Khandanyan Ani Samsonyan Taron Simonyan Hovhannes Hovhannisyan Sona Ghazaryan Tsovinar Vardanyan, Գայանե Աբրահամյան/Gayane Abrahamyan և ԱԳՆ, Աժ աշխատակազմ, շնորհակալ ենք բոլորիդ նվիրված, լարված աշխատանքի և այդ արդյունքի համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
19:03 10-11-2014
Խորհրդարանական «Եվրանեսթ» վեհաժողովում անդրադարձել են նիստերի աշխատանքների արդյունքներին
1886 դիտում
16:36 24-01-2019
Մխիթար Հայրապետյանը գլխավորելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը
2747 դիտում
10:53 02-12-2019
Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացումը չափազանց կարևոր է․ Փաշինյան
Այս բաժնից
775 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված