1707 դիտում
20:04 06-07-2019
«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին ունկնդիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 23-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգությանն ու բարեզարդ պահպանությանն ի նպաստ մեկնարկող համազգային հանգանակության առիթով:
Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հաստատվել է աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ: Ստեղծվել են նաև ազգային բարերարներից և թեմերի ներկայացուցիչներից կազմված հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին:
Հուլիսի 3-ին և 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որը նախագահեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց աշխատանքային խմբի անդամներին` կարևորելով խմբի ստանձնած առաքելությունն ի պայծառություն Մայր Տաճարի: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ Մայր Տաճարի խորհրդին հայոց կյանքում` ընդգծելով, որ հաճախ Մայր Տաճարով է պայմանավորվել հայրենիքի գոյությունը և ազգի հարատևումը:
«Փառք ենք տալիս Աստծուն, որ ունենք Սուրբ Էջմիածինը որպես Աստծո մշտական ներկայություն մեր ժողովրդի կյանքում, որն առաջնորդում է մեզ դեպի փրկություն, դեպի հավերժություն», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ մեր ժողովրդի զավակներն ամենուր ապրեն Սուրբ Էջմիածնի օրհնության ներքո և փարված մնան Սուրբ Էջմիածնի խորհրդին: Ըստ Հայոց Հայրապետի, համազգային հանգանակությունը յուրաքանչյուր հայորդու համար նախ և առաջ առիթ է հոգևոր վերարթնության:
Հանդիպման ընթացքում լսվեցին Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքի, ինչպես նաև տեղեկատվական-ծանուցողական նյութերի նախապատրաստման ու հրապարակման վերաբերյալ զեկույցներ:
Քննարկվեցին թեմերում հանգանակության կազմակերպման հետ առնչված հարցեր: Տեղեկացվեց, որ թեմերում այդ նպատակով սկսվել է տեղական հանձնախմբերի ձևավորումը, իսկ առաջիկային աշխատանքային խմբի պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսը հանգանակության աշխատանքների համակարգման նպատակով այցելություններ կկատարի Կանադայի, ԱՄՆ Հայոց Արևելյան, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի ու Դամասկոսի հայոց թեմեր և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն (Վիեննա):
Որոշվեց Ս. Աստվածածնի վերափոխման տոնին` Մայր Տաճարի նավակատիքի օրը, ձեռնամուխ լինել հանգանակության գործնական ընթացքին: Առաջիկային կհրապարակվեն նաև Մայր Տաճարի համար նվիրաբերվելիք գումարների փոխանցման համար անհրաժեշտ տվյալները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
20543 դիտում
19:53 16-02-2019
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան